կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-03 12:12
Իրավական

Միայն ոստիկանների ցուցմունքներով մեղադրանք առաջադրելը արժանահավատ չէ. փաստաբաններ

Միայն ոստիկանների ցուցմունքներով մեղադրանք առաջադրելը արժանահավատ չէ. փաստաբաններ

Այսօր լրագրողների հետ հանդիպում էին կազմակերպել մի քանի փաստաբաններ, ովքեր ներկայացնում էին կալանավորված Կարո Եղնուկյանի, Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի ու Դավիթ Սանասարյանի շահերը: Նրանք նշեցին, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ մեղադրանքները անհիմն են:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ անհիմն ու արհեստական մեղադրանքներ են առաջադրվել Կարո Եղնուկյանի, Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի ու Դավիթ Սանասարյանի նկատմամբ, որ այդ արհեստական մեղադրանքները դուրս են իրավաբանական դաշտից և ավելի մոտ են բանասիրական դաշտին:

«Չի կարելի այսքան անհեթեթ մեղադրանքներով սահմանափակել այդ մարդկանց ազատությունը»,- ասաց Տիգրան Հայրապետյանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասո` զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Մինչդեռ կան տեսանյութեր, որտեղ ապացուցվում է, որ Արմեն Մարտիրոսյանը ընդհակառակը բանակցում է ոստիկանության հետ` սադրանքներն ու անկարգությունները չեզոքացնելու նպատակով: «Այս ձերբակալությունների նպատակն այն է, որ բոլոր հանրահավաքները դադարեցվեն»,- ասաց Գիվի Հովհաննիսյանը:

Հովսեփ Խուրշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց, որ բոլոր մեղադրանքներն առաջադրվել են ոստիկանների ցուցմունքների վրա, և անկողմնակալ ցուցմունքները բացակայում են: Նրա խոսքով` եվրոպական կառույցները մեկ անգամ արդեն պատժել են ՀՀ-ին այն բանի համար, որ 2009թ ի բազմաթիվ քրեական գործերը ուղեկցվել են միայն ոստիկանների ցուցմունքներով, որոնք արժանահավատ չէին: Փաստաբանների խոսքով` այս դեպքերում իրավաբանությունը մղվել է հետին պլան, իր տեղը զիջելով քաղաքական ենթատեքստերին: