Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում հանդիպել են թուրք և ադրբեջանցի գործարարները: Ըստ Ermenihaber-ի՝ թուրքական Konhaber լրատվական կայքը հայտтում է, որ հանդիպումը կազմակերպել է Թուրքիայում գործող արտաքին տնտեսական հարաբերությունների խորհուրդը:
Հանդիպման ժամանակ Թուրքիա-Ադրբեջան գործարար խորհրդի նախագահ Սելչուկ Աքաթը հայտնել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2015-ին նվազել է:
Ըստ Աքաթի՝ 2014 թ. երկու երկրների միջև ԱՄՆ դոլարով իրականացված առևտրաշրջանառությունը կազմել է 3 միլիարդ 166 հազար, իսկ 2015-ին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 2 միլիարդ 131 հազարի:
Աքաթը նշել է, որ Ադրբեջանում արդյունաբերության, հեռահաղորդակցության, շինարարության, բեռնափոխադրումների և այլ բնագավառներում գործում են բազմաթիվ թուրքական ընկերություններ: «Ադրբեջանի հարկերի նախարարությունից մեզ ներկայացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Ադրբեջանում գործում է ավելի քան 2.200 թուրքական կապիտալով հարկատու ընկերություն»,- տեղեկացրել է նա:
Աքաթը նաև նշել է, որ այժմ արդեն հնարավոր է խոսել Թուրքիայում ադրբեջանական կապիտալի առկայության մասին և, որպես օրինակ, բերել է Ադրբեջանի պետական նավթային Socar ընկերությունը, որն առաջիկա 5 տարիների ընթացքում նվազագույնը 17 միլիարդ դոլարի ներդրում է անելու Ջեյհանում: