կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-07 22:47
Հասարակություն

ՊՆ «Վիլիսը» բախվել է Hyundai-ին. վիրավորների թվում զինվորականներ կան

ՊՆ «Վիլիսը» բախվել է Hyundai-ին. վիրավորների թվում զինվորականներ կան

Հունիսի 7-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 39/8 հասցեում գտնվող «Ավանագարդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հայտնում է ԱԻՆ լրատվականը:

Պարզվել է, որ բախվել են «Հունդայի սոնատա» մակնիշի 34 ZZ 211 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Կ.) և «ՈՒԱԶ» մակնիշի ՊՆ1017Մ պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով տեղափոխվել են Մուրացան հիվանդանոցային համալիր, իսկ Հունդայի սոնատա մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դ.Կ.-ը հոսպիտալացվել է «Գր.Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: