Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի երկնքում ` Գլոբալ Արենա համերգասրահի վերեւոմ, որտեղ այս պահին ընթանում է «Եվրատեսիլ 2016» մրցույթը, Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանին եւ Արցախին աջակցող գրություն է հայտնվել` «Ղարաբաղ- Իվետա»:
Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակչի հիմնական ինտրիգն է` արդյոք Իվետա Մուկուչյանը նորից, ինչպես կիսաեզրափակչում, կպարզի Արցախի դրոշը, ինչի համար Հայաստանի հանրային հեռարձակողը նկատողություն էր ստացել Եվրոպական հեռարձակողների միությունից: