Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2016թ. հունվար-փետրվար ամիսներին հարկային և մաքսային մարմինների կողմից ապահովվել է 148.4 մլրդ դրամ եկամուտ, որը 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 3.6 մլրդ դրամով: 2016թ. մարտ-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 178.3 մլրդ դրամ եկամուտ նախորդ տարվա մարտ-ապրիլին գրանցված 170.5 մլրդ դրամի դիմաց:
Նշված աճը թույլ է տվել ոչ միայն չեզոքացնել 2015 և 2016 թվականների հունվար-փետրվար ամիսների բացասական տարբերությունը, այլև հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով ապահովել 5 մլրդ դրամի աճ: Մասնավորապես՝ 2016թ. առաջին 4 ամիսներին հարկային և մաքսային մարմիններն ապահովել են 328 մլրդ դրամ, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում՝ 323 մլրդ դրամ եկամուտ:
ՀՀ պետական բյուջեի եկամուտների վերաբերյալ հրապարակված տվյալների տարբերության հարցում որոշ ԶԼՄ-ների շրջանում առաջացած շփոթմունքը հստակեցնելու նպատակով անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԵԿ հաղորդագրության մեջ խոսվում է բացառապես կոմիտեի իրավասությունների շրջանակում վերահսկվող եկամուտների մասին: Հարկ է նշել, որ հարկային եկամուտները պետբյուջեի եկամտային հատվածի գերակշիռ մասն են կազմում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին