Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդը» գրում է. «
«Երկու շաբաթ է անցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից «Նուբարաշեն» ՔԿՀ– ում գործող հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի փախուստից, սակայն ոստիկանությունը մինչև հիմա չի հայտնաբերել նրան։
Հիշեցնենք, որ Սպարտակ Դանիելյանը խարդախության համար դատապարտված լինելով 10 տարվա ազատազրկման, ՔԿՀ-ից շարունակել է նորանոր խարդախություններ անել, և հիմա միայն Կենտրոնի դատարանում քննվող այս քրեական գործով նա մեղադրվում է 25 դրվագներով խոշոր և առանձնապես խոշոր չափերի խարդախություն անելու մեջ։
«Ժողովուրդ»–ին Սպարտակ Դանիելյանի փախուստից որոշ մանրամասներ է հայտնի դարձել։ Մեզ հասած տեղեկություններով՝ նա փախուստի է դիմել հետնամուտքով իսկ սենյակի մուտքի մոտ, որտեղ գտնվել է նա, որևէ մեկը չի հսկել, և, ամենայն հավանականությամբ, Սպարտակը՝տեսնելով որ դռան մոտ որևէ մեկը չի հսկում, ճողոպրել է։
Ըստ էության, տեղի ունեցած միջադեպը մի լավ դաս է եղել Կենտրոն դատարանի նախագահի և կարգադրիչների ղեկավարության համար, քանի որ մեզ տեղեկություններ հասան, որ դեպքից անմիջապես հետո դատարանի ղեկավարությունը որոշել է կալանավորվածների համար սահմանված սենյակի մուտքի մոտ, բացի ոստիկաններից, հսկողություն սահմանեն նաև դատարանի կարգադրիչները։
Ի դեպ, նկատենք, որ տեղի ունեցած միջադեպի գործով դատական կարգադրիչները իրենց մեղավոր չեն ճանաչում ըստ էության, մեղքը գցելով ոստիկանների վրա։ Նրանք նշում են, թե սենյակը, որտեղ պահում են կալանավորներին, հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Սակայն նշենք, որ տեղի ունեցած դեպքից հետո ինչպես ՀՀ ոստիկանությունում, այնպես էլ ՀՀ դատական դեպարտամենտում ծառայողական քննություն է նշանակվել՝ հասկանալու համար, թե որ համակարգի բացթողման արդյունքում կալանավորը փոխուստի դիմեց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։