|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Հայաստանում պաշտոնական այցով կլինի ապրիլի 25-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:
«Բան Կի-մունը Հայաստանում կլինի ապրիլի 25-ին: Նա այցելելու է տարածաշրջան, լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում: Հայաստանում նա մեկ օր է մնալու»,- տեղեկացրեց նա:
Այն դիտարկմանը, թե ֆրանսահայ լեգենդար երգիչ Շարլ Ազնավٳրի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է առկա, թե Բան Կի-մունը Հայաստանում ներկա կլինի «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը, Հալաջյան պատասխանեց, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ֆիզիկապես չի կարողանա ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում: