Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրում է.
«18.04.2016թ. դրությամբ ԼՂՀ կառավարության նախաձեռնությանը միացել է ևս 265 իրավաբանական հիմնարկ-ձեռնարկություններ և հայրենակիցներ: 18.04.2016 թ. դրությամբ ԼՂՀ կառավարության բացած հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 3.140.474.000 ՀՀ դրամ: 18.04.2016թ. հաշվեհամարը համալրվել է 352.530.000 ՀՀ դրամով:
Սիրելի հայրենակիցներ,
հաճախ եմ ստանում նամականեր գումարի նպատակային ծախսի վերաբերյալ: ԼՂՀ կառավարությունը վերանայելով իր բյուջետային ռեսուրսները, այսօր կյանքի է կոչել մի շարք ծրագրեր, որոնք ուղված են Զինված ուժերի թիկունքային և ինժեներական ապահովման խնդիրներին: Հազարավոր արցախցիներ թողած իրենց տնտեսությունը, այսօր մարտական խնդիր են կատարաում:
ԼՂՀ կառավարությունը հիմա և այսուհետ, ոչինչ չի խնայելու, որպեսզի էլ ավելի բարձրացնի պաշտպանական բանակի մարտունակությունը: Այսօր մեր հավաքագրած գումարները շատ փոքր մասն են կազմում այն անհրաժեշտ ռեսուրսների, որոնք պետք է ներդնենք պաշտպանության ամրապնդման համար:
Կուզեմ անկեղծ շնորհակալությունս հայտնեմ այն բոլոր անձնաց ովքեր իրենց ուժերի ներածին չափով Արցախի կողքին են: Իմ հայրենակից թոշակառուներ, գործարարներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, սիրելի Արցախով ապրող իմ հայրենակիցներ՝ Արցախը մենք ենք...»: