կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-07 12:28
Հասարակություն

«Մեր թշնամիները նույնն են». պաղեստինցի աղջիկը զորակցում է Արցախին

«Մեր թշնամիները նույնն են». պաղեստինցի աղջիկը զորակցում է Արցախին

Մոնա Բիբի անունով պաղեստինցի աղջիկն իր աջակցությունն է հայտնել հայերին՝ զորակցելով Արցախին:

#Մեր զինվորների հետ և #Հզոր Արցախ գրությամբ հեշթեգով լուսանկարված աղջիկն այդ կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որպես պաղեստինցի` ես պարզապես չեմ կարող համերաշխություն չհայտնել հայերին՝ հանուն ազատության եւ անկախության նրանց մղած պայքարում:

Մեր երկու ժողովուրդներն էլ տուժել են օկուպացիայից, արտաքսումից, ցեղասպանությունից, հայրենիքի կորստից, վշտից և հալածանքներից: Մենք` երկուսս էլ, վերածնվում ենք փլատակների տակից՝ դիմադրելու և պայքարելու համար:

Մեծ մասամբ մեր թշնամիները նույնն են:

1990-ական թվականներից Իսրայելը լիակատար աջակցություն է ցուցաբերել Բաքվի ավտորիտար իշխանություններին:

Տարիներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է ՀԱՄԱՍ-ին և քննադատել պաղեստինցիների ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունքը:

Խոսքի ազատության դեմ Բաքվի կառավարության հալածանքները ուղղված են նաեւ ադրբեջանցիների՝ Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության ցույցերին:

Շաբաթ օրը՝ 2016 թ.-ի ապրիլի 2-ին, Ադրբեջանի բանակը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի սահմանի (Արցախ) վրա՝ խախտելով 1994 թ.-ին միջազգայնորեն սահմանված ադրբեջանա-հայկական հրադադարը: Հայ կանայք, երեխաներ եւ անզեն քաղաքացիներ զոհվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով:

Ես համերաշխություն եմ հայտնում Արցախի ժողովրդին՝ հանուն ազատության մղած պայքարում, և հայ զինվորներին, ովքեր պայքարում են՝ պաշտպանելու համար իրենց ժողովրդին և Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը»: