|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն երեք օրշարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական ևմիջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀպաշտպանության նախարարության նախաձեռնությամբստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որըպարբերաբար ներկայացնելու է առաջնագծում տեղ գտնողզարգացումների մասին կանոնավոր և օբյեկտիվտեղեկատվություն: Այսօր նորաստեղծ կենտրոնում տեղի էունեցել անդրանիկ հանդիպումը տեղական և միջազգային լրատվամիջոցներիներկայացուցիչների հետ, որը վարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետՎիկտոր Առստամյանը: Հանդիպման մեկնարկին ողջունելով և շնորհակալություն հայտնելովներկաներին ստեղծված բարդ իրադրության պայմաններում Արցախում գտնվելու և դրանքլուսաբանելու համար, բանակի օպերատիվ բաժնի պետը ներկայացրել է շփման գոտումտեղ գտած գործողությունների ժամանակագրությունը, հակառակորդի կողմից կիրառվողհրթիռահրետանային, զրահատանկային և օդուժի միջոցները՝ հատուկ ուշադրությունդարձնելով առաջին անգամ հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ТОС ծանր հրանետայինհամակարգերի և հարվածային թռչող սարքերի գործածությանը: Վ. Առստամյանըտեղեկություններ է ներկայացրել նաև Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայիմեծաքանակ կորուստների վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին հակառակորդի մարդկայինուժի կորուստներն անցնում են 300-ից՝ վստահեցնելով, որ ՊԲ-ն հաջողությամբիրականացնում է իր առջև դրված մարտական խնդիրը: Վերջում նա պատասխանել էներկաների հարցերին:
Նշենք նաև, որ ամեն օր օպերատիվ իրազեկման կենտրոնը ժամը 19:00-ին հանդես է գալու առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ թարմ տեղեկատվությամբ, լինելու է նաև մամուլի ասուլիս:
ԼՂՀ ՊԲ