կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-30 15:38
Իրավական

Հանցավոր խումբը Հայաստանում «հեղափոխությունից» հետո ի՞նչ էր պատրաստվում ուղարկել դեսպաններին

Հանցավոր խումբը Հայաստանում «հեղափոխությունից» հետո ի՞նչ էր պատրաստվում ուղարկել դեսպաններին

Արդեն հայտնել ենք, որ 2015-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խումբը նախապես պատրաստել էր այն տեսագրությունը, որը «հեղափոխությունից» հետո պետք է ցուցադրվեր Հ1-ով, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրացի դեսպաններին ուղղված տեքստ:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն այսօր ներկայացրեց դեսպաններին ուղարկվելիք նամակը, որը թվագրված է 2015թ. նոյեմբերով: Նամակի բովանդակության թարգմանությունը՝ ստորև:

«Հարգարժան…         

ՀՀ–ում նոր ձևավորվելիք կառավարության` «Ազատ Հայաստան» կոմիտեի անունից Ձեր աշխատակազմից երկու անդամի պատիվ ունենք հրավիրելու «Մարիոթ» հյուրանոց` վաղը` ժամը 12-ին, մասնակցելու իրազեկող ժողովին:

Հանդիպման նպատակն է անհրաժեշտ տեղեկատվություն տալ Հայաստանում տեղի ունեցած և ունեցող իրադարձությունների մասին:

Ձեր ներկայությունը խիստ կարևոր է մեզ համար, քանի որ մեր` նոր ձևավորվող կառավարությունը բարձր է գնահատում իր հարաբերությունները ձեզանից յուրաքանչյուրի և ձեր երկրների հետ:

Ձե\'րդ գերազանցություն, մենք կցանկանանք տեղեկացնել Ձեզ, որ այս նոր շարժումը բացառապես հայկական է, ֆինանսավորվում է և ձևավորվել է Հայաստանի ժողովրդի կողմից` առանց որևէ արտաքին աջակցության»:

\"\"