|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
ՀՀ ԱԳՆ-ը հաստատել է տեղեկությունները, որ Կ.Պոլսի Շիշլի թաղամասում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների թվում, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ:
ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։
Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով:
Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Կ.Պոլսի Շիշլի թաղամասում մի խումբ ավազակներ թալանելու նպատակով մտել էին տարեց հայ զույգի տուն, կողոպուտից հետո զույգին կապկպել ու հեռացել: Արդյունքում` 87-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
87-ամյա Պետրոս Դեմիրջին Պոլսում հայտնի ոսկերիչ էր: