|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ-ը Թուրքիայում գործող ամերիկյան ընկերություններին նախազգուշացրել է մարտի 20-ին հավանական ահաբեկչական հարձակման մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler լրատվական կայքը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ դեսպանատունը մարտի 13-ին Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած ողբերգությունից 2 օր առաջ նախազգուշացրել էր իր քաղաքացիներին հավանական պայթյունի մասին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ամերիկյան կապիտալով գործող կազմակերպություններին ուղարկված նամակում դեսպանատունը հորդորում է հեռու մնալ պետական և կառավարական շենքերից, որոնք կարող են լինել հնարավոր ահաբեկչության թիրախ, ինպես նաև նշվում է, որ ռազմական ավանները, դիվանագիտական առաքելությունների շենքերը, հրապարակնները, աղոթատեղիները և զբոսաշրջային վայրերը նույնպես կարող են վտանգավոր լինել:
Դեսպանատունն ամերիկացիներին խորհուրդ է տալիս իրենց առօրյա գրաֆիկը կազմել՝ հաշվի առնելով դեսպանատան նախազգուշացումները: