|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ուկրաինայի տարբեր քաղաքներում այսօր ակցիաներ են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի. հայտնում է Газета.ру-ն:
Կիևում Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ յոդով շշեր են նետել, իսկ Օդեսայում՝ ՌԴ հյուպատոսրանի մոտ, այրել են ՌԴ նախագահին մարմնավորող խրտվիլակը:
Սավչենկոն ձերբակալվել էր 2014-ի ամռանը: Ըստ ռուսական վարկածի՝ օդաչուն ՌԴ-ում է հայտնվել որպես փախստական, որից հետո ձերբակալվել է: Նա մեղադրվում է լրագրողներ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանությանը հանցակցելու մեջ: