|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մարտի 4-ին` վաղ առավոտյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է ԶՈՒ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:
Նպատակ ունենալով ստուգելու զինանձնակազմի առօրյա ծառայության որոշ դրվագներ, ինչպես նաև ծանոթանալու զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությանը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցի շրջանակում հետևել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացման, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ և արդյունավետ անցկացման կարգին ու ժամանակացույցին:
Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում էին նաև զորամասի վերակարգի՝ հերթապահների և օրապահների պարտականությունների իմացությունը, դասացուցակների և ընդհանուր առմամբ՝ ծառայության կազմակերպմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:
Անակնկալ այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը նախաճաշել է զորամասի զինծառայողների հետ, սննդի հետ կապված իր գոհունակությունն է արտահայտել ճաշարանի ստուգման մատյանում:
Հանկարծակի ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար Սեյրան Օհանյանը առաջադրել է մի շարք խնդիրներ և համապատասխան հանձնարարականներ տվել զորամասի հրամանատարությանը:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն