կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-26 15:15
Առանց Կատեգորիա

Ի դեպ, լրագրող ե՞ս, թե՞...

Ի դեպ, լրագրող ե՞ս, թե՞...

Հարություն Հարությունյանը, անդրադառնալով թերթերից մեկում տպագրված` «ՀՅԴ-ական անհայտ պատգամավորի բացառիկ «հայտնությունը» նյութին /հեղինակն անդրադարձել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանին/, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ դեռ այդ տարիներին դու զբոսնում էիր «մայկա-բուլավկա» հագած, (որովհետև այդ տարիներին փամփերսը տարածում չուներ կամ ուղղակի չկար) մարդ կար` Արցախից տուն չէր գալիս ու չգիտեր` կգա՞, թե՞ իրեն կբերեն....ու հիմա մեծացել ես, դարձել ես լրագրող, ալարում ես ճշտել՝ ազատամարտիկ է եղել, թե՞ ոչ, ասֆալտի վրա է եղե՞լ, թե՞ մարտի դաշտում, հոդված ես գրում այդ մարդու մասին և շեշտում ես. «Ի դեպ, ասում են՝ նաեւ ազատամարտիկ է»...

Ի դեպ, կողքիդ նստած գործընկերոջդ հարցնեիր, հստակ պատասխանը կստանայիր և ավելին....Ինչո՞ւ չես հարցնում... եթե լրագրող ես..., չէ՞ որ լրագրող ես: Ի դեպ, լրագրող ե՞ս, թե՞...»: