|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ նշանակված Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատվելու առնչությամբ հայտարարագրել է 971 հազար 783 դոլարի փոխառություն եւ 3 մլն դրամ դրամական միջոց: Սարգսյանը հայտարարագրել է նաեւ 6 մլն 390 հազ. դրամ արժեքով բաժնետոմս, երկուական բնակարան եւ առանձնատուն, մեկական հողամաս ու ավտոտնակ, ինչպես նաեւ «RANGE ROVER Super charged» մակնիշի ավտոմեքենա:
Այսպիսով, մեկուկես տարում Տիգրան Սարգսյանի ունեցվածքը զգալի աճել է: ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելիս նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ դոլարային գումարը եղել է 955 հազար, իսկ դրամով «խնայողությունը» 2 մլն 500 հազար դրամ, իսկ ավտոմեքենա չի ունեցել»: