Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հայտնաբերվել է խոշոր չափով «Կոկաին» տեսակի թմրամիջոց։ Մեղադրյալը կալանավորվել է։
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել է «Մեթադոն» և «Կոկաին» տեսակի թմրամիջոց։
Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության ժամանակ կասկածյալի բնակարանում հայտնաբերվել են օգտագործված ներարկիչներ, «ВАЛЕРИНЫ» գրառմամբ թվով 13 փաթեթ, որոնք պարունակել են տարբեր զանգվածներ:
Համաձայն փորձագետի եզրակացության` փորձաքննությանը ներկայացված նշված փաթեթներում հայտնաբերվել է խոշոր չափ հանդիսացող «Մեթադոն» տեսակի և խոշոր չափ հանդիսացող «Կոկաին» տեսակի թմրամիջոց:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Քոլոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: