կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-19 16:33
Աշխարհ

Մարտական մկներ` ՌԴ հատուկ ծառայություններում

Մարտական մկներ` ՌԴ հատուկ ծառայություններում

Ռուսաստանյան հատուկ ծառայությունները մտադիր են պայթուցիկ նյութեր ու զենք որոնող շներին փոխարինել մկներով: ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչությունը գարնանը փորձարկելու է լաբորատոր մկներին իրական պայմաններում: Գլխավոր շտաբի տեղեկացված աղբյուրը Известия-ին հայտարարել է, որ փորձարկումներն իրականացվելու են բոլոր հատուկ ծառայությունների շահերն ու առանձնահատկությունները հաշվի առնելով:

 

Թերթի աղբյուրը չի նշել գաղտնի փորձարկումների անցկացման վայրը, միայն հիշեցրել է, որ մարտական մկներն ակտիվորեն կիրառվում են Իսրայելի բանակում ու անվտանգության ծառայության կողմից. այդ կրծողների միջոցով մի շարք ահաբեկչություններ են կասեցվել: