|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՌԴ ապրանքաշրջանառությունը ԵՄ երկրների հետ, պատժամիջոցների կիրառման և նավթի գնի անկման հետ կապված, էականորեն նվազել է` 450 մլրդ եվրոյից հասնելով 235 մլրդի: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ:
BBC-ից տեղեկանում ենք, որ Մեդվեդևն ասել է նաև, որ վերջին տարիների պատկերը բավական տխուր է.«Պատկերացնո՞ւմ եք` ապրանքաշրջանառությունը 450 մլրդ եվրոյից հասել է 235 մլրդի` նման ցուցանիշները, մեղմ, ասած, այնքան էլ ոգևորիչ չեն»:
Գերմանիայի հետ ապրանքաշրջանառությունն, օրինակ, կրճատվել է 1/3-ով, իսկ ֆինանսական պատժամիջոցների կիրառման հետևանքով եկամտի կորուստը կազմել է 170 մլրդ դոլար: