|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Գանձասար Կապան»-ը շարունակում է ուժեղացնել կազմը՝ լրջորեն նախապատրաստվելով Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ առաջնության 2-րդ կեսին: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի հետ կես տարվա պայմանագրեր են ստորագրել փորձառու պաշտպան Հովհաննես Գրիգորյանը և դարպասապահ Տիգրան Դավթյանը: Հիշեցնենք, որ Հովհաննես Գրիգորյանը նախկինում էլ հասցրել է հանդես գալ կապանյան թիմում՝ անցկացնելով 23 հանդիում: