|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (ներկայում քրդաբնակ Դիարբեքիր) քաղաքի Սուր շրջանում, ուր 49 օր է՝ պարետային ժամ է, բախումների հետևանքով ծանր վիրավորվել է Դեմոկրատական շրջանների կուսակցության այդ շրջանի նախագահ Ռեյհան Քավաքը:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը՝ Քավաքին տեղափոխել են հիվանդանոց, նրա առողջական վիճակը ծանր է:
Նշենք, որ Սուր շրջանում հզոր մարտեր են ընթանում թուրք ոստիկանների և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների միջև: