Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սյուզաննա Գևորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Արաբկիրի քննչական բաժնում ստացվել են Ս.Գեւորգյանի՝ ոստիկանության բաժնին հունվարի 5-ին ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը։
Ըստ հաղորդման՝ 2016 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս 1 հասցեի մոտ երկու անհայտ տղամարդ հարձակվել են նրա վրա, գցել գետնին ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ Ս.Գևորգյանի վրա մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել ձախ աչքի վերին կոպի շրջանի արյունազեղման, գանգուղեղային վնասվածքի ձևով, ինչը հետևանք է բութ կոշտ առարկայի ներգործության։ Նշված վնասվածքների հետևանքով, ըստ փորձագետների, Ս.Գևորգյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։
Սյուզաննա Գևորգյանը լրացուցիչ բացատրությամբ պնդել է իր բողոքը:
Նկատի ունենալով, որ առկա են բավարար հիմքեր և օրինական առիթ քրեական գործ հարուցելու համար՝ Արաբկիրի քննչական բաժնում հունվարի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյա