|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Տեղեկացրել ենք, որ այսօր խոզի գրիպից ևս երկու մարդ է մահացել:
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երկու մահացածներն էլ կանայք են:
«Նրանցից մեկը 58 տարեկան էր, ով դիմել էր «Էրեբունի» հիվանդանոց, իսկ մյուսը` 65 տարեկան, նա էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում էր բուժում ստանում: Երկուսն էլ հիվանդանոց էին դիմել երկու օր առաջ, երբ արդեն ծայրահեղ ծանր էր նրանց վիճակը: Անմիջապես միացրել էին արհեստական շնչառության սարքին, անցել բուժման, բայց, ցավոք, նրանց կյանքը փրկել չի հաջողվել»,- ասաց նա: