Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի ոստիկանությունը 55-ամյա հայ բնակիչ Մարտիկ Բաղոմյանի տանից առգրավել է մոտ 2 ֆունտ` մոտ 800 գրամ ափիոն, 1 կգ հերոին, 200 գրամ կապույտ և մանուշակագույն մետամֆետամին:
Ըստ LA Times-ի՝ Գլենդելի ոստիկանության դետեկտիվ Ջոն Բալյանը հայտնել է, որ քննիչները վարժեցրած շների օգնությամբ խուզարկել են Բաղոմյանի տանը, որտեղ նա ապրելիս է եղել կնոջ և երկու դեռահաս որդիների հետ։ Բալյանը հայտնել է, որ սա Գլենդելում այս տարվա ընթացքում առգրավված ամենամեծ քանակի թմրանյութն է։
Հայտնի է դարձել, որ Բաղոմյանը թմրանյութերի վաճառքով սկսել է զբաղվել դեռ 2001 թվականից։ Ոստիկանությունը նրա նկատմամբ հետաքննություն էր սկսել անցած տարի, երբ նա ձերբակալվել էր ափիոն վաճառելու համար։ Բաղոմյանը գրավը մուծելուց հետո ազատ էր արձակվել, սակայն դրանից երկու ամիս անց նա դատարանում իրեն մեղավոր չէր ճանաչել։
Բաղոմյանին ձերբակալել են այս չորեքշաբթի, և նրա համար այս անգամ գրավ չի կիրառվի: