Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ավետիսյանների սպանության գործով այսօրվա դատական նիստում գործով միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովին երկրորդ հանրային պաշտպան տրամադրվեց: Նա դատարանից ժամանակ խնդրեց` գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և հետաձգեց այսօրվա դատական նիստը:
Նշենք, որ նախքան դատական նիստը խոչընդոտվել էր Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների մուտքը դատարան: Ռուսական ռազմաբազայի աշխատակիցները թույլ չէին տվել փաստաբաններին մեքենայով մոտենալ ռազմաբազային ՝ առաջարկելով դատարան հասնել ոտքով, սակայն, փաստաբանների պնդմամբ, խնդիրը հարթվեց:
«Դահլիճում եղած պայմաններն ուղղակի անընդունելի են: Մեզ խոստացել էին նորմալ պայմաններ ապահովել, որոնք մենք այսօր չտեսանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Լուսինե Սահակյանը:
Ըստ նրա` դատավարության ընթացքում զգացվում էր դատարանի անկախության պակասը: «Այստեղ անընդհատ զգացվում էր ռուսական կողմի շունչը, դատավորն ինքնուրույն չէր կարողանում որոշումներ կայացնել, որովհետև ռուսական կողմից կաշկանդվածություն ուներ, նույնիսկ` սեղան-աթոռ պահանջելու մասով: Դատավորը նույնիսկ չկարողացավ երկու զինվորի խնդրել, որ գտնվեն այն մասում, որտեղ լրատվամիջոցներն էին կամ դատավարությանը ներկա գտնվող մյուս անձինք»,- ասաց Սահակյանը և հավելեց, որ դա արդեն իսկ լուրջ խնդիր է: «Եթե դատավորը չի կարողանում նման տարրարկան խնդիրներ լուծել, ինչպե՞ս է այս կարևորագույն գործով վճիռ կայացնելու»,- ասաց նա: