|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանն անդրադարձել է Ռուսաստանի հրապարակած ապացույցներին, որ Թուրքիայի նախագահի որդին՝ Բիլալ էրդողանը, անձամբ կապ ունի ԻՊ ղեկավարների հետ և զբաղվում է նավթի մաքսանենգությամբ:
Էրդողանը վրդովված ասել է. «Առավել ևս ընտանիքիս այս հարցի մեջ ներքաշելն արդեն իսկ պատիվ չի բերում Ռուսաստանին: Նույնը, մինչ այդ Իրանի հետուստաալիքներն էին արել: Ես այդ մասին խոսեցի Իրանի նախագահի հետ: Ասացի. «Շատ մեծ սխալ եք անում և այս սխալը շարունակելու դեպքում պատասխանը շատ ծանր կլինի: Դրա պատասխանը Դուք՝ որպես Իրան, կտաք»: Մոտ տասը օր տևեց, ու նրանք այդ մասին լուրերն անմիջապես հեռացրեցին կայքերից: Ինչո՞ւ, որովհետւ զրպարտություն է, սուտ է»: