|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի կենտրոնը:
Yerkir.am-ի հետ զրույցում Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը տեղեկացրեց, որ կրակահերթի գնդակները դիպել են Ղազինյան ընտանիքի տան երկաթյա դարպասներին, ինչի հետևանքով առաջացած բարձր ձայնը խուճապ է ստեղծել:
«Մոտավորապես 21:00-ի կողմերում են կրակել, այս անգամ խոշոր տրամաչափի գնդացիր է եղել: Կրակոցներ լինում են, բայց ամեն ինչ վերահսկվում է, այս պահին էլ հանգիստ է սահմանին: Նյութական լուրջ վնասներ չունենք»,- ասաց գյուղապետը: