Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 22-27-ը, ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստան կայցելի Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նախարարության դպրոցական կրթության վարչության պետ Թորսթեն Քլիմեն, նախարարության միջազգային և ԵՄ հետ կրթական կապերի պատասխանատու Դր. Ուվե Բիրկհոլցը և նախարարի օգնական Միխայել Շուլցը: Այցի ընթացքում, սեպտեմբերի 23-ին կստորագրվի ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ ԿԳ նախարարության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Նույն օրը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 16-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Պատկերներ մի երկրից. Արևելագերմանական լուսանկարչությունը 1945-1995 թթ.» խորագրով ցուցահանդեսը, իսկ սեպտեմբերի 25-ին, ժամը 19:30-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Դրեզդենի «Վոկալ մոդեռն» երգ¬¬¬չախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (գեղ. ղեկավար Քրիստֆրիդ Բրյոդել, ալտ՝ Աննետտե Մարկերտ, հոբոյ՝ Քրիստոֆ Գերբեթ): Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի և Թոմաս Բուխհոլցի ստեղծագործությունները:
Նախարարի այցի շրջանակում սեպտեմբերի 22-ին նախատեսվում է այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, իսկ սեպտեմբերի 22-ին Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Հանդիպումներ կանցկացվեն կրթական հաստատությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: