կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-18 20:38
Աշխարհ

Պուտինը` ծովի հատակին

Պուտինը` ծովի հատակին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում` Սեւաստոպոլի շրջանում  բատիսկաֆով ընկղմվել է Սեւ ծովի հատակը` խորտակված հնագույն նավի բեկորների մոտ, որ ընկած են 83 մետր խորության վրա:  10-11-րդ դարերի նավի բեկորները հայտնաբերվել են 2015 թվականին: Մինչ այս ՌԴ նախագահը եւս երկու անգամ ընկղմվել է ծովի հատակը, մեկը` 2013 թվականին` Ֆիննական ծոցում` 1869 թվականին խորտակված «Օլեգ» ֆրեգատի բեկորների մոտ եւ մյուսն էլ` 2011 թվականին: Շատ լրատվամիջոցներ հայտարարում էին, որ այդ ամենն ընդամենը բեմադրություն է, եւ ՌԴ նախագահը ծովի հատակին չի հասել:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը երեկվանից գտնվում է Ղրիմում, ինչը առաջացրել է պաշտոնական Կիեւի դժգոհությունը: Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մոսկվային, իսկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այցն անվանել է  մարտահրավեր` նետված քաղաքակիրթ աշխարհին: