կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-18 19:00
Իրավական

Քննչական կոմիտեն պահանջել է ավիաընկերության ծեծված տնօրենի բժշկական հետազոտության արդյունքները

Քննչական կոմիտեն  պահանջել է ավիաընկերության ծեծված տնօրենի բժշկական հետազոտության արդյունքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինն այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ստացել է «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը։

 Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝  տեղեկացնում ենք, որ վարչական շրջանների դատախազը հանձնարարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  180-րդ,  181-րդ հոդվածներով սահմանված կարգով շարունակել  նյութերի նախապատրաստումը  եւ   լուծել ընթացքը:

 Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը նյութերն ընդունել է վարույթ, կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն։  Գրություն է ուղարկվել բժշկական կենտրոն՝  պահանջելով տրամադրել Ա.Ավետիսյանի հիվանդության պատմագիրը  եւ բժշկական հետազոտության արդյունքները (այդպիսիք ունենալու դեպքում)՝ դատաբժշկական փորձագետներին ներկայացնելու համար։

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։