|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ կրթության և գիտության նախարարության շենքում այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ հրդեհը բռնկվել է նախարարության հաշվապահության և հաշվառման բաժնի սենյակում:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13.14-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կառավարության թիվ 3 մասնաշենքի 6, 7, և 8-րդ հարկերից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր էին մեկնել ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը, 6 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.04-ին, մարվել՝ 14.08-ին:
Մասամբ այրվել է 7-րդ հարկում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվապահական հաշվառման սենյակը՝ գույքով (20) քմ: