Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 17-ին ոստիկանությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Դրական գնահատելով հաշվետու շրջանում ոստիկանության գործունեության արդյունքները, օպերատիվ աշխատանքը, ծառայողների պատրաստականությունը՝ Վլադիմիր Գասպարյանը իրականացվող բարեփոխումների շրջանակում կարևորեց նաև կադրային քաղաքականությունը:
Ոստիկանության պետն անդրադարձավ տարածքային ստորաբաժանումների աշխատանքին, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման խնդիրներին: Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության գիտակցության ամրագրման անհրաժեշտությունը:
Ոստիկանության անձնակազմին շնորհակալություն հայտնելով Բաղրամյան պողոտայի նստացույցի ժամանակ դրսևորած պրոֆեսիոնալիզմի, բարձր պատրաստականության և ճշգրիտ գործողությունների համար՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այս օրերին մշակված և փորձություն անցած մարտավարությունը պետք է օրինակելի և կիրարկելի լինի ոստիկանության ստորաբաժանումների հետագա ծառայության ընթացքում:
Հաշվետու զեկույցին հաջորդած քննարկումից հետո կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տրվեցին մարզային և տարածքային ստորաբաժանումների ու ծառայությունների պետերին: