Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ուկրաինայի արեւմտյան Մուկաչեւո քաղաքում տեղի է ունեցել փոխհրաձգություն «Պրավի սեկտորի» անդամների եւ իրավապահների միջեւ:
Ինչպես Twitter-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխհրաձգության հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ:
Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ զոհվել է 4 քաղաքացի եւ երեք ոստիկան:
Ինչպես հայտնում է BBC-ն, «Պրավի սեկտորի» անդամներն արդեն որոշ ժամանակ կոնֆլիկտի մեջ են տեղի օլիգարխների հետ, որոնք հովանավորում են թմրավաճառքը, մարմնավաճառությունը:
«Պրավի սեկտորի»պաշտոնական կայքում նշվում է, որ պատգամավոր Լանյոյի մարդիկ ցանկացել են ոչնչացնել իրենց կազմակերպության անդամներին, ինչից հետո իրենք հայտարարել են մարտական տագնապ կազմակերպության անդամների համար: