|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները քննարկում են իրենց հետագա անելիքները:
«Մենք չենք նահանջել, չենք կոտրվել, ապօրինի գործողություն չենք կատարել: Մեր իրավունքների, ազատությունների, երկրի տերն ենք: Ոչ մի գործողություն չի կարող դադարեցնել այս իրականությունը:
Առաջարկություններ ներկայացնեք` փորձենք ինքնակազմակերպվել: Մի քանի տարբերակ կա` կամ շարունակում ենք նույն կերպով պայքարը` առանց կազմակերպչական խմբի, եւ լինում են մարդիկ, ովքեր բարձրաձայնելու են ձեր խոսքը, կամ ձեւավորվում է հասարակական կազմակերպություն կամ ձեւավորվում է քաղաքական կուսակցություն: Ընտրելու ենք բոլորս միաիսն: Կցանականք այս հարցը քննարկվի»,- հայտարարեց ակտիվիստներից մեկը:
Ի դեպ, Ազատության հրապարակի տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված: