|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մոսկվայի քաղաքային դատարանը 2 ամսով երկարաձգել է «Բաշնեֆթ» նավթային ընկերության բաժնետոմսերի յուրացմանը մասնակցելու մեջ մեղադրվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը. հայտնում է РБК-ն:
Նշվում է, որ ավելի վաղ հետաքննությունը միջնորդություն էր ներկայացրել Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ, որպեսզի նա և պաշտպանությունը վերջացնեն գործին ծանոթանալու գործընթացը:
Հայրապետյանը տվյալ գործով կալանքի տակ էր առնվել 2014-ի հուլիսի 17-ին, իսկ հոկտեմբերին խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքի: