|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր Բաղրամյան պողոտա էր եկել Պարույր Հայրիկյանը: Նա իր հետ բերել էր Եվրամիության դրոշները, ինչը զայրացրեց ցուցարար երիտասարդներին:
Նրանք սուլոցներով եւ «հեռացիր» վանկարկելով` Հայրիկյանին ստիպեցին հեռանալ պողոտայից: Երիտասարդները հայտարարում էին` «եռագույն»: «Մովսես Գորգիսյանը եռագույնով էր գալիս հրապարակ, Դուք ԵՄ դրոշ եք բերել»,- բացականչեցին ցուցարարները: «Գորգիսյանն իմ զինվորն էր: Իսկ ԵՄ դրոշ բերել եմ, որովհետեւ տղաները դիմել են Եվրոպական դատարան»,- պարզաբանեց Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ ԵՄ դրոշները ծածանվել էին մեկ էլ բողոքի ակցիաների առաջին օրը` հունիսի 22-ին` Ազատության հրապարակում: