կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-29 01:57
Հասարակություն

Մթնոլորտը հանգիստ է. Նիկոլ Փաշինյանը` Բաղրամյան պողոտայից

Մթնոլորտը հանգիստ է. Նիկոլ Փաշինյանը` Բաղրամյան պողոտայից

ԱԺ պատգամավոր Նիկոլ  Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում լարվածությունը մի քիչ թուլացել է, երբ ոստիկանները հանել են վահանավորներին: «Բայց ընդհանուր լարվածություն կա: Ես նոր ցուցարարաների շարքերով էին անցնում, մարդիկ մտածում են, որ գործողություներ կլինեն, դրանից լարվում են: Բայց ընդհանուր առմամբ մթնոլորտը հանգիստ է»:

Նիկո Փաշինյանն ընդգծեց, որ  ուժային որեւէ սցենար ելք չի եւ ավելի  կխորացնի ճգնաժամը: Նա շեշտեց, որ հավաքն ըստ էության ինքնաբուխ հավաք է, եւ  մարդիկ էստեղ են կոնկրետ պահանջներով` կարմիր գծեր, արագաչափեր եւ այլն:

«Սակագնի բարձրացումն առիթ էր, բայց կան խորքային պատճառներ: Ինձ մոտենում են, ասում են որ ուզում են բարձրացնել այլ հարցեր: Էն տեքստերը, որ իշխանություները տարածում են, չկա մի նախադասություն` որոշումը չեղարկվել է: Քանի դեռ էդ նախադասությունը չկա, մարդկանց մոտ էդ կասկածամտությունը եւ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքը շարունակվում են մնալ նույնը»,- ասաց Փաշինյանը: