|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ոստիկանությունը վերադասավորում է իր ուժերը. այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ըստ նրա` ջրցան մեքենա են տեղադրելու Ֆրանսիայի հրապարակում, նաեւ կլինեն ոստիկաններ, եւ դրանից անհանգստանալ պետք չէ:
Իրավիճակը, ըստ Գասպարյանի, կարող է սրվել այն դեպքում, երբ կրկին փողոցներ փակվեն, եւ արկածախնդիրներ հայտնվեն: «Պատկերացնո՞ւմ եք` մի արկածախնդիր կրակոց, մի քար… Այդ ժամանակ աշխատում է մեխանիզմը: Ես քարից եւ գնդակից վախեցող չեմ, ես անցել եմ դրա միջով»,- ասաց ոստիկանապետը:
Նա եւս մեկ անգամ հորդորեց չփակել փողոցները: «Եթե փակվեն, շատ խիստ գործողություններ կլինեն: Մենք հանդուրժում ենք, որ Բաղրամյանը փակ է, բայց չի կարելի փակել մյուս փողոցները»,- ասաց Գասպարյանը, ապա հավելեց. «Մի\' վախեցեք, մենք երկրի ոստիկաններն ենք»: