|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հովհաննես Չ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հունվարի 4-ին՝ գիշերային ժամի, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում գտնվելու ժամանակ իրեն են մոտեցել հիմարկի մի քանի աշխատակիցներ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, ստիպողաբար մտցրել են հիմնարկ:
Քրեակատարողական հիմնարկում հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցները շարունակել են իր նկատմամբ կիրառել բռնություն՝ պահանջելով խոստովանել, իբր, ինքը քիչ առաջ թմրամիջոց է արտանետել հիմնարկի տարածք: Դրանից հետո հիշյալ քրեակատարողական հիմնարկի հետաքննիչը առանց ընթերակաների ներկայության կազմել է իրեն խուզարկության ենթարկելու վերաբերյալ կեղծ արձանագրություն և արձանագրել, թե, իբր, գրպանից հայտնաբերվել է այն ծխախոտի տուփը, որի փայլաթիթեղով փաթեթավորված է եղել արտանետված թմրամիջոցը:
Դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: