Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունից հետո «սև ամպեր» են կուտակվել քրեակատարողական հիմնարկի որոշ աշխատակիցների գլխին: Մեր տեղեկություններով, ՔԿՀ մի շարք աշխատակիցներ կանչվել են ԱԱԾ՝ հարցաքննության Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով: Ազգային անվտանգության ծառայությունում փորձում են ճշտել, թե Երրորդմասցի Լյովիկը և նրա ընկերները նախկինում երբ են այցելել ՔԿՀ, ում մոտ, մտել են ներս, թե ոչ, գրանցված է եղել նրանց այցը, թե ոչ և ինչու: «Նուբարաշենի» մի շարք աշխատակիցներ մեծ խնդիրների առաջ են կանգնել, ընդհուպ բացառված չեն անգամ պաշտոնանկությունները: Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանության ժամանակ ՔԿՀ-ում իրավիճակը հանդարտեցնելու նպատակով կրակոցներ է արձակել նաև «Նուբարաշենի» անվտանգության պետը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։