|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Մայիսի 11-ին, ժամը 16.10-ին, «Կիա» մակնիշի բեռնատարը Երևանի Լենինգրադյան փողոցում բախվել է «Օպել»-ի, որը, առաջ ընթանալով, բախվել է նշված վայրում կայանված մեկ այլ «Օպել»-ի, որն էլ բախվել է կայանված «ՎԱԶ-2107»-ի, որն էլ իր հերթին բախվել է կայանված «Տոյոտա»-ի: «Օպել»-ներից մեկի վարոդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 15.30-ին, «Նիսան Սանի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ Նովայի պողոտայի թիվ 35 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 16.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 23/6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել տարեց կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: