կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-09 12:20
Տարածաշրջան

Մայիսի 9-ը` Թուրքիայի հայկական որբանոցում

Մայիսի 9-ը` Թուրքիայի հայկական որբանոցում
Թուզլայի հայկական որբանոցի ոչնչացման դեմ պայքարը շարունակվում է: Այսօր` մայիսի 9-ին, դիմադրության 4-րդ օրն է:
Որբանոցում վաղ առավոտյան տեղի է ունեցել տարածքի մաքրում: Օրվա ընթացքում նախատեսվում է  երկու դասախոսություն՝ «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էսթուքյանի գլխավորությամբ, ապա` ֆիլմի դիտում:
Հիշեցնենք, որ ժամը 22:00-ին համերգով հանդես կգա «Ոմանք» երաժշտական խումբը: