Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր կառավարության արտահերթ նիստից առաջ Yerkir.am-ի թղթակիցը փորձել է նախարարներից պարզել, թե ինչպե՞ս են գնահատում աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան` Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախ շփոթվեց հարցից և ճշտող հարց տվեց. «Քիմ Քարդաշյանի այցի ազդեցությունը առողջապահությա՞ն տեսանկյունից»: Այնուհետև պատասխանեց, որ ինքը շատ զբաղված է եղել վերջին օրերին և չի հասցրել հետևել նրա այցին:
«Յուրաքանչյուր հայի հոգու պարտքն է այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, և աշխարհով մեկ ճանաչված հայերի այցը այդ հուշահամալիր, անշուշտ, իր դրական ազդեցությունը կունենա»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը չցանկացավ այդ հարցին պատասխանել` ասելով. «No comment»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարճ պատասխանեց` ասելով, որ դրական է վերաբերվում Քիմ Քարդաշյանի այցին:
Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ասաց. «Ես հավանել եմ...ամեն ինչը»: «Իսկ այցի ազդեցությո՞ւնը»,- հարցրեցինք: «Մեծ»,-պատասխանեց Աշոտյանը:
Նշենք, որ Արմեն Աշոտյանն այսօր հավանել է Քիմ Քարդաշյանի ֆեյսբուքյան էջը` գրելով. «Այո, հավանել եմ: Խնդրում եմ ավելորդ հարցեր չտալ և անիմաստ մեկնաբանություններ չանել»: