|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Մարտի 21-ին, ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Գանգրահեր տղան» հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորակը (մոտ 50 մ), ավտոմեքենայի մեջ կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 30-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 424 LD 61 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 30 մ): Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և դուրս են բերել վարորդ Ս. Խ.-ին (ծնվ. 1952 թ.), ով տեղափոխվել է Չարենցավամի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: