| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Սյունիքի մարզի բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչ Ի.Բալասանյանը համակրել է նույն մարզի 19-ամյա բնակչուհուն: Ընկերություն անելու նպատակով բազմիցս զանգահարել է նրան, սակայն վերջինս մերժել է, արտահայտել իր անձնական հակակրանքը:Մերժում ստանալով՝ Ի.Բալասանյանը որոշել է ամուսնանալու նպատակով փախցնել աղջկան, ինչն իրականացնելու համար նախնական համաձայնություն է ձեռք բերել իր եղբոր եւ ընկերների հետ։
Զրուցելու պատրվակով, խաբեությամբ 2015 թվականի փետրվարի 24-ին Ի.Բալասանյանի ընկերը աղջկան հրավիրել է այգի, որտեղ ստիպողաբար, բռնություն գործադրելով նրան նստեցրել են ավտոմեքենան, որը վարել է Բալասանյանի եղբայրը, և առևանգել: Սիսիան տանող ճանապարհին փոխել են ավտոմեքենան և աղջկան տեղափոխել Կապան՝ անտեսելով աղջկա օգնության կանչերը, փախուստի փորձերը և իրեն ազատ արձակելու պահանջը:
Նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, առեւանգման մասնակից անձանց ինքնությունը։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2015 թվականի մարտի 5-ին ուղարկվել է նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: