Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) այսօր տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հակոբյանն այսօր որովայնի շրջանում ցավեր է ունեցել և տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց:
«Կալանավորը ենթարկվել է լաբորատոր-գործիքային մի շարք հետազոտություների, արդյունքում` նրա մոտ սուր վիրաբուժական պաթոլոգիա չի հայտնաբերվել»,- ասաց Ղլեչյանը և հավելեց, որ այս պահին Հակոբյանը ստացիոնար բուժման կարիք չունի և գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Վերոնշյալ հոդվածները վերաբերում են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն, ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելուն, ինչպեսև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելուն: