կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-06 10:06
Հասարակություն

Մերկասառույց՝ հանրապետության մի շարք ճանապարհներին

Մերկասառույց՝ հանրապետության մի շարք ճանապարհներին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառ-Մարտունի, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: