|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարտի 4-ին` ժամը 13.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում 1968 թ. ծնված Վարդան Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, Տաշիր քաղաքի իրեն պատկանող տարադրամի փոխանակման կետում մի բնակիչ փորձել է իրացնել 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ, սակայն ինքը հայտնաբերելով թղթադրամի կեղծ լինելու հանգամանքը` գործարքը չի կատարել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 12.20-ի սահմաններում, նշված կեղծ թղթադրամը փորձել է իրացնել 1993 թ. ծնված Հայկ Հ.-ն, որը ժամը 13.40-ին, Երևանյան փողոցից բերման է ենթարկվել բաժին: Թղթադրամն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: