Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը Ազատության հրապարակում, նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը «քաղաքական տրյուկներում» փորձված մարդ է: «Չեմ կարծում, որ նրա ասածները պետք է ընդունել որպես վերջնագիր: Ուղղակի` ձայն բարբառո հանապատի»,- ասաց պատգամավորը:
Ըստ Մկրտիչ Մինասյանի` Հայաստանում տեղի չունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի հռչակած բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, պարզապես կվերանայվի Հայաստանի քաղաքական դաշտը, ընդդիմության մեջ կլինեն վերադասավորումներ, և պատգամավորի խոսքով` այն, ինչ այսօր տեղի է ունենում քաղաքական դաշտում չպետք է որպես ողբերգություն ընդունել:
Հարցին, թե ինչո՞ւմ է մեղադրում Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև երեկվա իր ելույթում ՀԱԿ առաջնորդը նշեց, որ իշխանությունները իրեն մեղադրում են բազմաթիվ չեղած մեղքերում, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն իրեն մեղադրել է կամ համարել է, որ իրեն մեղադրում են»:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կեղծ ընդդիմության գաղտնազերծմանը, նա նշեց, որ դա Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական տեխնոլոգիաների կիրառման ապացույցն է` նպատակով, որ իր կուսակիցները լինեն ուշադրության կենտրոնում և համարվեն ամենահիմնական ընդդիմադիր ուժը:
«Անցած էտապին վերադառնալ հնարավոր չէ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ընդդիմության գաղտնազերծումը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Լևոն Տեր-Պետրոսյանը դադար վերցրեց, որովհետև հասկանում է, որ եթե երկրորդ հանրահավաքն անի, ավելի տխուր պատկեր կստացվի»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: